Արցախի ԱԱԾ․ Ադրբեջանական կողմը փորձում է խուճապ առաջացնել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, տեղեկացնում է, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։
«Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 13:12
Власти Азербайджана приняли решение закрыть офис Красного Креста и не допускать ни одного представителя организации к армянским пленным. Об этом пишет газета «Жоховоруд», развивая тему. «Члены семей армянских пленных сообщили, что азербайджанская сторона запретила визиты.
-
2025-07-31 11:28
Канада и Мальта объявили в среду, что планируют официально признать государство Палестина на Генеральной Ассамблее ООН в сентябре, присоединившись к Франции и Великобритании, которые объявили об этом ранее. Об этом сообщает Euronews.
-
2025-07-31 11:26
Закрытие представительства Международного комитета Красного Креста в Баку крайне опасно и нанесёт серьёзный удар по защите прав находящихся в азербайджанских тюрьмах армян и по обеспечению коммуникации с ними, написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2025-07-31 11:23
Администрация президента США Дональда Трампа ввела свой крупнейший на данный момент пакет санкций против Ирана. Об этом заявил американский Минфин.