ԳԴՀ-ում Մուստաֆա Կեսկինին հրեաներին և հայերին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել
ԳԴՀ-ում թուրք-իսլամական կրոնական միության (DİTİB) նախկին ղեկավար Մուստաֆա Կեսկինին հրեաներին և հայերին վիրավորելու համար «թշնամանք և ատելություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել, գրում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել՝ սոցիալական ցանցերում հրեաների և հայերի դեմ վիրավորական գրառումներ հրապարակելու համար, որի հետևանքով 2021-ի փետրվարին նա հրաժարական էր տվել DİTİB-ի նախագահի պաշտոնից:
Գեթինգենի վարչական դատարանը Կեսկինին մեղադրանք է առաջադրել՝ կապված հինգ տարբեր հրապարակումների հետ, որոնք 2015-ի մայիսից արվել են Facebook-ում և WhatsApp-ում:
Դրանցից մեկում Կեսկինը հրատարակել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի և Մեհմեդ Ալի Ագջիի ֆոտոմոնտաժը, որը 1981 թվականին փորձել էր սպանել նրան Հռոմում, ինչպես նաև ներկայիս Ֆրանցիսկոս Պապի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Մի զարմացեք, եթե որևէ մեկը կրակի Պապի գլխին»: Այս հրապարակումը կատարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.