«Ժողովուրդ»․ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ՔՐԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
«Ուշագրավն այն է, որ քրեական գործով անցնում է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը»,–գրում է թերթը:
Ինչպես հայտնի է, 10 դատավորի աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր էին տեղադրվել, և, տեղեկությունների համաձայն, այդ գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Այդ դատավորներն էին Ռոբերտ Պապոյանը, Նելլի Բաղդասարյանը, Աննա Դանիբեկյանը, Սերժիկ Ավետիսյանը, Տիգրան Փոլադյանը, Գևորգ Նարիմանյանը, Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյանը, Դավիթ Գրիգորյանը և Մանուկ Մարգարյանը:
Թերթը գրում է, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Եվ այս ամենի արդյունքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցությունները, դիտարկվել է նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։
«Իսկ այժմ էլ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, և առջևում նոր բացահայտումներ կլինեն»,-գրում է թերթը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.