Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿԻՐԸ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրել է.
«Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:
Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:
Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:
Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկը: Ներկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկա: Անկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել:
Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը. և այն խորապես մտահոգիչ է։
Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:
Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ , քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում: Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ: Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.