Աղվերանում անցկացվում է մեկշաբաթյա ֆրանկոֆոն ճամբար
Հունիսի 26-ից հուլիսի 2-ը ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրում կազմակերպվել է ամառային ֆրանկոֆոն դպրոց-ճամբար, որին մասնակցում են 14-17 տարեկան 30 պատանիներ:
ԿԳՄՍՆ-ից News.am-ին հայտնում են, որ Ճամբարին ներգրավված են Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների և ոչ խորացված դպրոցների` ֆրանսերենից լավագույն գիտելիքներ ունեցող աշակերտները: Նրանք մեկ շաբաթ շարունակ հաղորդակցվում են միայն ֆրանսերենով: Ճամբարի սաները մասնակցում են Ֆրանսիայից ժամանած 5 արհեստավարժ դասընթացավար-խաղավարների ուսուցողական հետաքրքիր նախագծերին, որոնք նաև իրական ֆրանկոֆոն միջավայր ունենալու և ֆրանսիացիների հետ շփվելու հրաշալի առիթ են:
Ճամբարային միջավայրը նաև նպաստել է Հայաստանի տարբեր դպրոցների ֆրանկախոս երեխաների համախմբմանը, ինչը հետագայում կարող է նախադրյալ դառնալ այդ շրջանակում միջդպրոցական կրթական նոր նախագծերի իրականացման համար։
Ճամբարը կազմակերպվել է Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզի» համատեղ ջանքերով:
Ֆրանկոֆոն դպրոց-ճամբարի նպատակն է սովորողների շրջանում խթանել ֆրանսերենով հաղորդակցման զարգացումը, ինչպես նաև նպաստել ֆրանկոֆոն մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմանը:
Ճամբարի առօրյային տեղում ծանոթանալու նպատակով երեխաներին այցելել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը:
Ճամբարի ուսումնական ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։ Ամառային դպրոցի աշխատանքը կեզրափակվի «Թումո» ստեղծարար կենտրոնի տեխնոլոգիաների և ծրագրերի հետ ծանոթացմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).