ԱԱԾ․ Ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունը
Ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը: Այս մասին News.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ից:
ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.