Ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը կազմակերպելու լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել
Համոզված ասում եմ, որ ոչ իշխանությունը, ոչ ժողովուրդը չի ընդունի պայման, որով Արցախը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Այս մասին հուլիսի 1-ին ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Պայմանները մեզ համար ավելի ծանր են, քան նրանք, որոնք կային պատերազմից առաջ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պայքարելու հնարավորություններ չունենք։ Ի հայտ են եկել լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում արտաքին քաղաքական հնարավորություններ ինքնորոշման մեր իրավունքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Միջազգային հանրության համար առկա փաստարկների հետ կապված դա հասկանալի է։ Հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականության հարցն ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, պատերազմի արդյունքում հնացել են, կորցրել ակտուալությունը։ Մնացել է մեր ինքնորոշման սկզբունքը։ Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ-ն դա լավ գիտակցում են։ Այս ուղղությամբ մենք մեր պայքարը կշարունակենք։ Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի։ Հույս ունենք, որ շուտով առաջընթաց կգրանցվի»,- ավելացրեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.
-
2025-07-30 19:09
Кандидат исторических наук, бывший депутат Национального собрания Мигран Акопян опубликовал статью под заголовком «Кто на самом деле живёт «на 50% лучше», в которой жестко критикует заявление премьер-министра о повышении уровня жизни в Армении.
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.