Последние новости

Մովսես Հակոբյան․ Իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել

Մովսես Հակոբյանն ասաց, որ ուշադրությամբ հետևում է իրավապահների կողմից հարուցված գործի ընթացքին, այս պահին չգիտի` իրավապահները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ։

«Ես գիտեմ ինչ եմ ասել, և իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել։ Այդ առումով մեկնաբանելու բան չունեմ»,– նշեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը։  

Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում, ասաց, որ այժմ Արցախում է, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա ու կներկայանա իրավապահներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ