Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ԳՈՐԾԻՔ
«Չգիտեմ՝ ինչ գործընթաց է այս պահին տեղի ունենում, բայց որ Ադրբեջանը շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում՝ միանշանակ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով գերիների վերադարձի գործընթացի մասին:
Նա նշեց, որ Ստրասբուրգում մոտ 30 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովի հետ, և, իր կարծիքով, նաև ՀՀ իշխանությունների համար, իրենց նախապայմանները պետք է անընդունելի լինեին։
«Իրենք, բնականաբար, խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ: Ես կարծում եմ, որ որևէ ադեկվատ իշխանություն նման քայլի չպետք է գնա»,- ասաց պատգամավորը:
Իսկ եթե այս քայլը չի արավում, ապա ի՞նչ պետք է անել, ի՞նչ ռեսուրսներ, հնարավորություններ կան հայ ռեզմագերինեին վերադրաձնելու համար իր իսկ հնչեցրեց հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«Մենք ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք՝ միջազգային հանրության իրական պատժամիջոցները: Եվրոպայի խորհրդում հանդիպելով Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ, նաև լիագումար նիստում, քաղաքական խմբերում ես առաջարկել եմ դադարեցնել անատամ հայտարարությունները, հորդորները, կոչերը։ Իհարկե, քաղաքակիրթ երկրի համար այդ կոչերը կարող էին լինել բավարար:
Բայց մենք ունենք Ադրբեջան, ռազմական հանցագործ երկիր և միակ լծակը, որը գուցե հնարավորություն տա գործընթացն արագացնել, կարող է լինել Ադրբեջանի հանդեպ կոնկրետ պատժամիջոցի կիրառում, ինչը եվրոպական կառույցները պարբերաբար անում են Ռուսաստանի և Բելառուսի հանդեպ:
Օրինակ ինչո՞ւ չկասեցնել Մեծ Բրիտանիայում, եվրոպական բանկերում Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի բանկային հաշիվները: Ինչո՞ւ չկասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից Եվրոպայի խորհրդում»։
Ըստ նրա, սրանք կոնկրետ քայլեր են, որոնք պետք է անեն եվրոպական կառույցները, այլապես երկար պետք է սպասել հայ ռազմագերիներին:
Նա հույս ունի, որ ՀՀ-ն չի ընտրի այն տարբերակը, որն առաջարկում է Ադրբեջանը, այսինքն՝ կնքել խաղաղության պայմանագիր, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդպիսով փակել հայկական Շուշի, հայկական Հադրութ, հայկական Քարվառաճ ունենալու տարբերակը և հնարավորությունը։
Ն. Զոհրաբյանի խոսքով, միջազգային հանրության համակրանքը հայկական կողմի հետ է, Հայաստանը պետք է կարողանա այս պահին օգտագործել հայկական կողմի համար շահեկան միջազգային հանրության տրամադրվածությունը և պարտադրել, նաև պոզիտիվ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի եվրոպական հանրությունը կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.