Սոֆյա Հովսեփյանը՝ նշանակումների մասին
Տեղափոխում են մի պաշտոնից մեկ այլ պաշտոնի, և կառավարության դեմքը չի փոխվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ մեկնաբանելով նոր նշանակումները:
«Եթե մի անձ չի կարողացել հաջողել մի պաշտոնում, նրան երկրորդ պաշտոնի հնարավորություն է տրվել, որտեղ նույնպես չի հաջողել՝ հարց է առաջանում, որ դա կա՛մ միտում է, կա՛մ անկարողություն: Երկու դեպքում էլ աններելի է ու պետք է ուղղակի դուրս թողնել: Իսկ եթե երրորդ հնարավորությունն է տրվում՝ անհասկանալի է, թե որքան կարող են պետության կործանման վրա խաղ խաղալ: Չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ առայժմ միայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին է լսել:
Հովսեփյանը նաև նկատեց, որ եթե կամք լինի, հաստատ բան կփոխվի, եթե կամք չկա՝ ոչինչ չի փոխվի:
«Ամբողջ քարոզարշավի ժամանակ միայն ճանապարհների մասին խոսելն ու կրկին խոստումներ տալն անլուրջ է: Կորցրել ենք ազգային դիմագիծը ու խոսում ենք ճանապարհների մասին: Եթե մեր ազգային դիմագիծը ճանապարհների կառուցումն է, ապա ես ուրանում եմ այդ կառուցումները», - նշեց Հովսեփյանն՝ ավելացնելով, որ վտանգել են պետականությունն ու ինչ-որ կադրերի համար «որտեղ ավելի հարմար ոչինչ չեն անի» սկզբունքով են առաջնորդվում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.