Առանց Արցախի հայկական պետականությունը աշխարհաքաղաքական հաշմանդամի կվերածվի
Առանց Արցախի հայկական պետականությունը աշխարհաքաղաքական հաշմանդամի կվերածվի: Այս մասին News.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հինգ տարի անց խաղաղապահների դուրսբերման կամ դուրս չբերման վերաբերյալ տարբեր հայտարարություններին:
«Բնականաբար, եթե ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանա Լեռնային Ղարաբաղից, ապա Ղարաբաղն ապագա չի ունենա: Ադրբեջանի կազմում ևս այն ապագա չի կարող ունենալ: Եվ այն փաստը, որ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կփորձի հարցը ուժով լուծել, միանշանակ է:
Ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, իսկ մենք դեռևս շատ հեռու ենք դրա կարգավորումից: Խաղաղապահների հարցը, ըստ էության, Ղարաբաղի լինել-չլինելու հարցն է: Այսօր մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղի սուբյեկտայնության պահպանումը, քանի որ նույնիսկ նման իրավիճակում Ղարաբաղը լուծում է մի շարք գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ: Եվ դա բոլորը գիտեն:
Հայկական պետականության համար շատ կարևոր է ամեն կերպ աջակցել Ղարաբաղի սուբյեկտայնությանը և հասկանալ, որ առանց Արցախի հայկական պետականությունը կվերածվի աշխարհաքաղաքական հաշմանդամի, իսկ այնուհետև՝ ամբողջովին կկորցնի ոչ միայն իր սուբյեկտայնությունը, այլև, միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում պարզապես դադարի գոյություն ունենալ», - հայտարարել է Դավիթ Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.