Последние новости

Թագուհի Թովմասյանը Լենա Նազարյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի դեմ:

Ինչպես գրված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում՝ Թովմասյանը Նազարյանից պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ խորհրդարանի փոխխոսնակը ԱԺ-ում պատգամավորի ելույթին արձագանքելով՝ նրան ցածրաձայն ասել էր «իդիոտկա»: Նազարյանի խոսափողը միացված էր եղել ու նրա խոսքը լսվել էր դահլիճում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ