Սերժ Սարգսյան․ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Այնուհետև դատավոր Միսակյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ արդյոք ինքն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, երրորդ նախագահը պատասխանեց.
«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը։ Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, այն հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»։
Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն արձանագրեն, որ ինքն իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 19:39
В парламенте Уругвая отметили 60-летие признания страной Геноцида армян и почтили память жертв преступления, совершенного в 1915-1923 года в Османской Турции. Об этом сообщает центральный офис комитета «Ай Дат» Бюро АРФД.
-
2025-04-25 19:36
Встреча президента России Владимира Путина и спецпосланника президента США Стива Уиткоффа продолжалась три часа, сообщил помощник президента России Юрий Ушаков.
-
2025-04-25 19:34
Армянский пограничник погиб, подорвавшись на мине в Сюникской области. Об этом сообщает издание Armlur.
-
2025-04-25 19:32
Я вынужден констатировать факт того, что генеральный прокурор представила общественности неверную информацию об ужасном инциденте с пытками, имевшем место в отношении Самвела Варданяна. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.