Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր
Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ է հոսպիտալացվել: Նրանք այս պահին բուժում են ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը։ Նա նշեց, որ գյուղում սիբիրյան խոցի առաջին ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 30-ին:
«Գյուղում մինչ այս պահն արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում: Երեկ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել գյուղի 5 բնակիչ, իսկ այսօր՝ 2: Այսօր ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,-նշեց Արսենյանը։
Նա ասաց, որ թեև իրենք դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել սիբիրյան խոցի հաստատման վերաբերյալ, սակայն հոսպիտալացված մարդկանց մոտ առկա ախտանշաններն ու անասունների անկումն այդ մասին են վկայում:
Նշենք, որ հոսպիտալացվածներն անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձինք են: Նրանց վիճակն այս պահին, ըստ վարչական ղեկավարի, նորմալ է:
Արսենյանն ասաց, որ անկած անասուններին երեկ արդեն այրել ու հողով ծածկել են, վաղն էլ տարածքը կբետոնապատվի՝ ինչպես պահանջում են նորմերը:
Գյուղում կարծում են, որ սիբիրյան խոցի տարածման պատճառ կարող է լինել երաշտը:
«Այնտեղ, որտեղ արոտի են բարձրացրել անասուններին, բուսածածկույթ գրեթե չկա, հավանաբար անասունները հող են կերել ու այդ բացիլը այդպես է փոխանցվել»,-նշեց Արսենյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 11:35
Новый посол Китая Ли Синьвэй прибыл в Ереван, сообщает посольство КНР в Армении.
-
2025-04-26 11:32
Многие главы государств и королевских семей подтвердили свое присутствие на сегодняшних похоронах, в том числе британский принц Уильям, президент Франции Эммануэль Макрон, король Испании Фелипе VI и королева Летиция, а также президент Бразилии Луис Инасиу Лула да Силва, сообщает BBC News.
-
2025-04-26 11:30
Французский депутат Констанс Ле Грип в соцсети Х резко прокомментировал пост главы дипломатии ЕС Каи Каллас, назвавшей Азербайджан «важным партнером в регионе».
-
2025-04-26 11:14
Газета «Факт» пишет: