ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ԶԼՄ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տվյալներով՝ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, որևէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա: Հնարավոր է՝ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկայացնի, ապա ինչ իրավական հետևանքների այն կարող է բերել:
Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին:
Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն անցկացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որևէ մեկին կընտրեն ու կկարգեն Երեւանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել:
Նշենք, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են Հայկ Մարությանի պաշտոնանկության մասին լուրերը. օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական (այժմ արդեն՝ կառավարության աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, իսկ այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։
Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և իրենք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.