Հայաստանում հուլիսին կրկին շոգ է լինելու
Հայաստանում հուլիսին կրկին շոգ եղանակ է սպասվում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով:
«Պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, ամսվա ընթացքում առանձին օրերին կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40…+41 աստիճան: Ի տարբերություն հունիսի, հուլիս ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի սառն օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, չի բացառվում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատվեն Սև ծովի կողմից եկող սառն օդային հոսանքներով, որոնք կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Հուլիսին հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, սակայն Գագիկ Սուրենյանը նկատեց, որ հուլիսին սովորաբար տեղումների քանակների նորմաները շատ չնչին են:
Ներկայացնելով առաջիկա օրերի կանխատեսումները՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում Իրաքի տարածքից: Օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Եթե վերջին 2-3 օրերին նվազման արդյունքում Արարատյան դաշտում և Երևանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը եղավ 35-36 աստիճան, ապա հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան: Դա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից սկսված տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով:
Քանի որ օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, իսկ օդի ջերմաստիճանը՝ շատ բարձր, հետևաբար բույսերից գոլորշիացումը կտրուկ մեծանում է: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս հետևել ոռոգմանը, որպեսզի բույսերը չջրազրկվեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.