«Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՍԴ-ի հայցի մանրամասները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել 12 կետանոց դիմումով` 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ, ընտրողների շուրջ 88 000 ձայների շուրջ, որոնցից 4000-ի դիմաց դաշինքի անդամներն արձանագրել են, որ ընտրողների ցուցակում բացակայում են ստորագրությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ ու պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«ՍԴ-ն դիմումը քննության առարկա է դարձնելու քանակական խախտումների իմաստով, դա, կարելի է ասել, ընտրական տեղամասերի վերաբերյալ առկա տվյալներն են, որ մենք ներկայացրել ենք, այսինքն՝ բուն քվեարկության օրվա խնդիրները: Ինչպես նաև որակական իմաստով է ՍԴ-ն քննության առարկա դարձնելու: Սա արդեն վերաբերվելու է այն խումբ հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք՝ սկսած մայիսի 10—ից կամ նույնիսկ ավելի հետ գնանք՝ ապրիլի 25-ից»,- ասաց Վարդևանյանը:
Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» դաշինքն իր դիմումում քննարկման առարկա է դարձրել նաև վարչապետի լիազորությունների հարցը հրաժարականի դեպքում: Նրանց դիտարկմամբ՝ հակառակ մասնագիտական հանրության մեջ առկա տեակետին, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող մնալ իբրև պաշտոնակատար` ՀՀ վարչապետը մնաց, և դա արեց բացառապես վարչական ռեսուրսի չարաշահման նպատակով:
«Հայաստանի» դիմումի մի հատվածն էլ վերաբերում է քարոզարշավում կիրառված ատելության խոսքին:
«Ի վերջո, ցանկացած ուժ նախընտրական քարոզչության ընթացքում կարող է ագրեսիվ հռետորաբանություն ցուցաբերել: Դա խոսքի ազատության տրամաբանության մեջ է: Բայց այն, ինչ մենք տեսնում ենք իշխանական դիրքից հանդես եկող պատգամավորության թեկնածուի կողմից, որը զուգահեռ նաև վարչապետի պաշտոնակատարն էր, որը, զուգահեռաբար, օրինակ` հունիսի 19-ին արդեն վերադաձել էր արձակուրդից, այդ ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր»,- ասաց Վարդևանյանը:
ՍԴ-ում ևս որպես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ հանդես է գալու Արամ Վարդևանյանը: Նա վստահեցրեց, որ բավական հետաքրքիր գործընթաց է սպասվում ու իր ծավալի ու բովանդակության առումով Հայաստանի ՍԴ-ում երբևէ քննության չառնված գործ է լինելու, առավել ևս ընտրական գործընթացի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.