Պատերազմի հետևանքով Հայաստանում ավելացել են ինքնասպանությունների դեպքերը
ՀՀ դատախազությունը պարզել է, որ վերջին ժամանակահատվածում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի մի շարք դեպքեր ուղիղ առնչություն ունեն Հայաստանի ու Արցախի դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:
Դատախազությունը հայտնում է, որ 2021թ. մայիսի 3-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքով պարզվել է, որ պատշգամբից ցած նետված 1975թ.-ին ծնված անձը «Աջափնյակ» ջոկատի կազմում կամավորական հիմունքներով մասնակցել է 44-օրյա պատերազմին որպես դիպուկահար: Նա եղել է Հադրութում, Մարտակերտում և ողնաշարի և ոտքի շրջաններում ստացել մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել:
2021թ. մայիսի 10-ին Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի պատուհանից էլ նետվել է անհետ կորած ժամկետային զինծառայողի հայրը: Նրա որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է:
2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Պարզվել է, որ նա ևս կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. արցախյան երրորդ պատերազմներին: Նա հայտնել է, որ պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, ու ապրելու ցանկություն չունի:
ՀՀ դատախազությունը կարևորում է հետպատերազմյան հոգեբանական խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, դրանց լուծմանն ուղղված գործողությունները՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:
Ելնելով խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտանակատարներին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ և առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.