Последние новости

Ֆարսը շարունակվում է. Բաքվում դատախազը պահանջել է երկու տարվա ազատազրկման դատապարտել 12 հայ գերիների

Բաքվի դատարաններում շարունակվում է հայ գերիների դեմ կեղծված քրեական գործերի քննությունը: Դատախազը պահանջել է երկու տարվա ազատազրկման դատապարտել 12 հայ գերիների, Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին՝ 5 տարվա ազատազրկման:

12 հայ գերիների թվում են՝ Արմեն Բաղասյան, Գոռ Գասպարյան, Կամո Սեֆիլյան, Վոլոդյա Հակոբյան, Գևորգ Ասերտյան, Սիսակ Ենգոյան, Ալբերտ Պետրոսյան, Ռոմիկ Սեդրակյան, Արամ Մինասյան, Մկրտիչ Մինասյան, Էդգար Մաթևոսյան և Յուրի Կարապետյան:

Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ այդ քրեական գործերը քննադատության առիթ կհանդիսանան: Այդ մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ դատախազը պահանջում է մեղադրյալներին դատապարտել ծանր հանցանքներով, մեղադրանքի հետ անհամատեղելի ժամկետներով, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ