Последние новости

Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդությունը մասկանկի, 2 ամսվա փոխարեն մեկ ամսով, երկու հիմք էր նշել. Առաջինը, պարոն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրենն է և կան դեռ մարդիկ, որոնց պետք է հարցաքննել և նրանք հանդիսանում են ԲԿ-ի աշխատակիցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքում ընդգրկված, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:

 


«Այսօրվա դրությամբ այյլևս չկա մարդ, որին պետք է հարցաքննեն, քանի որ նախաքննության ավարտը դա է նշանակում: Նաև ես դատախազին, դատարանին քննիչին փոխանցել էի այն տվյալը, ռեգիստրից քաղվածքը, ըստ որի ամսի 30-ին պարոն Չարչյանը չի հանդիսանում այդ ԲԿ-ի տնօրեն: Կա մեկ այլ անձ, որ նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն: Այսինքն երկու հիմքն էլ այլևս գոյություն չունեն: Դրա հետ հաշվի չնստել ուղղակի իրավաբանություն չի, ուրիշ բան է:

Ամեն դեպքում մենք եկել ենք դատարան, հույս ունենք, որ կունենանք իրավունքից և օրենքից բխող դատական ակտ: Այս դեպքում կալանքից ազատելուն այլընտրանք չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Արմեն Չարչյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդքություն էին ներկայացրել 7 պատգամավորներ և 3 բժիշկներ, Վարդևանյանն ասաց, որ 2 օր առաջ այդ միջնորդությունը մերժել էին, քանի որ դեռ գործ ունեն անելու. «Անկեղծ չէին դատախազության երկայացուցիչները: Այդպես չի կարելի անել: Եթե այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել, վստահ եղեք, որ երկու օր առաջ նախապատրաստվել էին դրան: Պարզապես կամայական մերժել են: Այստեղ կա քաղաքական բաղադրիչ և դրանից ելնելով ունենք այն կպատկերը, որը ունենք: Այդ 10 անձինք պատրաստակամություն ունեին յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պարոն չարչյանը կալանավորված լինի»,-ասաց նա:

Վարդևանյանը տեղեկացրեց, որ Արմեն Չարչյանը դեռ հիվանդանոցում է և եթե նույնիսկ դատարանը վերացնի կալանքը, նա չի կարող դեռ դուրս գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ