Последние новости

Սիբիրյան խոց է հայտնաբերվել Շիրակի 5 բնակչի մոտ

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է սիբիրյան խոց։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը`հավելելով, որ 5 բնակչի մոտ է հայտնաբերվել սիբիրյան խոց։

«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Այսպիսով` հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ