Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվել է
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքի հարցով պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց աշխատանքային ժամն ավարտվելու պատճառով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մեր բողոքի քննության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ աշխատանքային օրվա ավարտից հետո, այսինքն` ժամը 18-ից հետո էլ շարունակենք աշխատանքը և բողոքի քննությունն ավարտենք այսօր։ Սրան գործով դատախազը չառարկեց, սակայն հետո մի պահ կարծես նեղացավ ու հայտարարեց, որ չի ցանկանում այլևս, որ բողոքի քննությունն աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակվի»,–ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ դատախազի վարքագիծն անհասկանալի էր իրենց համար։
Նրա խոսքով` գործով դատախազի` Ազատ Մարգարյանի փաստարկները (կալանքի տակ պահելու) շատ անհիմն էին։ Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը ցայտնոտի մեջ է։
Ալեքսանյանը հայտնեց` դատարանի առջև հարց են բարձրացրել, որ առհասարակ չի ընդունվել և որևէ գնահատականի չի արժանացել պաշտպանական կողմի ներկայացրած ամբողջական տեսաձայնագրությունը։ Պաշտպանի խոսքով` այդ տեսաձայնագրությունն ամբողջովին հերքում է հիմնավոր կասկածը։
Նշենք, որ խոսքը Չարչյանի և նրա կոլեկտիվի հետ ընտրություններից առաջ հանդիպման ձայնագրության մասին է։
Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ իրենց բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամը 14։00-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке