Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` 2021թ–ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ`եթե նայենք մեր տնտեսական աճի պոտենցիալին, ապա այն կարող է լինել և երկնիշ, եթե խելամիտ քաղաքականություն վարվի և գործիքակազմերն ընտրվեն ստեղծված իրավիճակին համապատասխան, սակայն նման բան տեսանելի չէ։ Ըստ նրա` մեր տնտեսական աճի բազան շատ փոքր է նախորդ տարվա համեմատ, որովհետև 2020 թվականին 7,5 տոկոս անկում է արձանագրվել, հետևաբար այդ ֆոնին 6 տոկոս աճ ապահովելը դժվար չէ, առավել ևս, երբ տնտեսական գործոնները չկան կամ գրեթե չկան, որոնք եղել են անցյալ տարի։
«Համավարակով ու պատերազմով պայմանավորված ֆորսմաժորային գործոնները զգալի ազդեցություն են ունեցել։ Առհասարակ վերականգնման գործընթացը մեխանիկական չէ, կան բազմաթիվ այլ գործոններ` պայմանավորված, օրինակ, կլիմայական պայմաններով։ Բայց մյուս կողմից էլ տեսնում ենք դրական ազդակներ, օրինակ` պղնձի գների աննախադեպ աճ, ինչը դրական գործոն է մեր փոքր, բաց տնտեսության համար, որն իր հերթին «նստած է» մի քանի պրոդուկտների արտահանման վրա»,– նշեց տնտեսագետը։
Մարգարյանի խոսքով` որոշ աշխուժացում կա նաև զբոսաշրջության, շինարարության ոլորտներում, որտեղ արձանագրվել են էական տեղաշարժեր, ու թեև տնտեսական աճի շարժիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ սակայն մեծ հաշվով կառուցվածքային լուրջ, որակական փոփոխությունների ականատես չենք, ինչը բնական է, քանզի ամիսներ շարունակ տնտեսությունը ենթակա է եղել քաղաքական դաշտի լարվածության ճնշմանը, երբ արձանագրվել են տնտեսական անորոշություն, բիզնես միջավայրի խնդրահարույց գործոններ, ներդրումային շատ թույլ ակտիվություն։
Տնտեսագետի կարծիքով` երկրի անվտանգության հետ կապված խնդիրը չի վերացել, և դրա լուծումը պահանջում է լուրջ ռեսուրսների ծախսում, որոնց համար անհրաժեշտ է գտնել համարժեք ու համապատասխան աղբյուրներ, այսինքն` պետական պոտենցիալ ներդրումների մի մասը պետք է առանձնացնել ռազմական նպատակներով։ Ըստ նրա` իհարկե կարելի է տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներ անել, բայց ավելի լավ կլիներ հաշվի առնելով մեր ռիսկային միջավայրը, խոցելի տնտեսական համակարգը` ներկայացվեր զարգացումների երեք սցենար` լավատեսական, չեզոք և վատատեսական։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».