Ռուս խաղաղապահները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցական ճամբարում
ԼՂ Ասկերանի շրջանի վարչակազմը ռուս խաղաղապահներին հրավիրել է դպրոցական ճամբար` «Խաղաղապահի դաս» ուսուցողական ակցիան անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դասընթացի ժամանակ զինվորականները երեխաներին պատմել են խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր խնդիրների և Ռուսաստանում ու աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին։
Երեխաներին բացատրել են, որ պայթյունավտանգ առարկաների մեծ քանակության պատճառով վտանգավոր է գտնվել այն շրջաններում, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են ընթացել, ինչպես նաև պատմել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու ձևերի մասին։
Սակրավորները ցույց են տվել, ինչպես է տեղի ունենում տարածքների ականազերծումը, ինչպես է աշխատում ականորսիչը, ինչպես նաև հանդերձանք են տվել` փորձելու և իրենց իսկական խաղաղապահ զգալու համար։
Նշենք, որ ԼՂ տարածքում խաղաղապահ խնդիրների կատարման ընթացքում ռուս զինծառայողներն ավելի քան 60 անգամ հյուր են գնացել երեխաներին պատմության վերաբերյալ ինտերակտիվ դասերի, հայրենասիրական ակցիաների և թեմատիկ ստեղծագործական երեկոների անցկացման համար։ Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներին մասնակցել են ավելի քան 5500 դպրոցական և ուսանող, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.