Կատալոնիայում ապրիլի 24-ը կարող է հիշատակի օր հռչակվել
Կատալոնիայում ապրիլի 24-ը կարող է հիշատակի օր հռչակվել։ Այս հնարավորության մասին խոսվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի և Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հանդիպման ընթացքում։ ԲՏԱ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայկ Չոբանյանն Իսպանիայի Թագավորություն է մեկնել Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցելու։
Տիկին Բոռասը հայտնել է, որ մայիսի 17-ին ինքը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը՝ հիշատակի օր հռչակելու հարցը։ Նա նշել է, որ սա իրականացման ընթացքի մեջ է։
Մայիսի 27-ին նաև Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար։
«Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չոբանյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն։ Նրա կարծիքով՝ սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.