Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆ ԼՈՒԾԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրրդարանկան վերջին ընտրությունները, ինչպես և կանխատեսում էինք, չէին դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն էին լինելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, հրավիրված ասուլիսի ժամանկ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Դեռեվս դեկտեմբեր-հունվար ամիսներին պարզ էր բանաձևը որով կապիտուլյանտը փորձելու է պահպանել իշխանությունը: Շատ պարզ էր. համար առաջին բաղադրիչ` զիջել ամեն ինչ, ինչ պահանջում է Ադրբեջանը և Թուրքիան, համար երկրորդ բաղադրիչ` Հայաստանից ու Արցախից մնացած տարածքները հանձնել ռուսական պաշտպանության ներքո, համար երրորդ բաղադրիչ` փորձել վերարտադրվել: Ինչ ասել ենք հունվար-դեկտեմբեր ամիսներին հենց այդպես էլ գնում է: Խորհրրդարանկան վերջին ընտրությունները, ինչպես և կանխատեսում էինք, չէին դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական շրջանն էին լինելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար: և արտաքին և ներքին զարգացումները զարմանալիորեն համադրված են մեր վերջին քաղաքական օրակարգի մեջ»,-ասաց նա:
Աշոտյանը հայտնեց, որ վերջերս է վերադարձել Բրյուսելից և կարող է կիսվել իր տպավորություններով. «Արտաքին աշխաարհում կար կոնսենսուս, որ Հայաստանում քաղաքական անհանգիստ վիճակը, լարվածությունը, որը ստեղծվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, պետք է հանգուցալուծել, ոչ թե փողոցով, այլ ընտրություններով: Նորից եմ հնչեցնում ասածս հայտարարությունները, որոնք միս ու արյուն են ստանում, այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ Հայաստանին: Երբ որ Եվրոպայում շփվում էի եվվրոպական քաղաքական շրջանակների հետ, ընտրությունների հետ կապված իրենց մի բան էր հետաքրքրում` շատ լավ է, որ ձեզ մոտ կլինի քաղաքական կայունություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիասթափեցնեմ բոլոր նրանց, անկախ րանից երկրի ներսում են, թե դրսում, թե այս ընտրությունները քաղաքական կայունություն են բերելու: Այս ընտրություններն իրենց արդյունքներով Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու: Բոլոր այն մարդիկ, որոնց թվում է` ընտրությունների այն արդյունքը, որը գրանցվեց, լեգիտիմացնում է Արցախի կորուստը, լեգիտիմացնում է Հայաստանի Արցախից հրաժարվելու փաստը և լեգիտիմացնում է այն իրողությունը, որ Հայաստանը ներկայիս իրավիճակում վերածվել է քաղաքական մանրադրամի, սխալվում են մեղմ ասած»:
Աշոտյանը նշեց,որ պատահական չէ, որ իրենց դաշինքի տարածած հայտարարության մեջբ նշում են, որ այս ընտրությունները չեն ճանաչում որպես Արցախի կորստի լեգիտիմացում, որպես ստեղծված հետպատերազմյան իրավիճակի լեգիտիմացում, և սա շատ կարևոր քաղաքական ուղերձ է, և կարծում է , որ բոլոր առողջ մտածող քաղաքական ուժերը պարտավոր են հղել:
«Շատ մեծ է այսօր գայթակղությունը դրսում համարել, որ ինչ եղել, եղել է, հայ ժողովուրդը մարսել էմ համակերպվել է իր այս կզած վիճակի հետ: Դա այդպես չէ իրականում և այս ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և քաղաքական ավելի կայուն ապագայի հետ կապված»,- ասաց նա:
Մանրամասները թեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.