ԱՄՆ դեսպանատուն․ Մենք գնահատում ենք գործընկերությունն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջև, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաև տոնում ենք այդ գործընկերությունը»,-նշված է հայտարարության մեջ:
Տեսաուղերձում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նաև ընդգծել է Հայաստանի հետ ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Հայաստանն ու ԱՄՆ-ն կտոնեն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Նա նաև նշել է, որ անցած տարի բարդ տարի էր գլոբալ առումով, ինչպես նաև Հայաստանի համար, մասնավորապես, COVID-19-ի տեսանկյունից:
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն հատկացրել է Հայաստանին 11 միլիոն դոլար համավարակի դեմ պայքարի համար: Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան պատերազմի հարցին՝ ասելով, որ ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն պատերազմից տուժած մարդկանց օգնելու և գործողություններն ապահովելու համար:
«COVID-19-ի և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,-հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:
Դեսպանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Եկեք գնահատենք աշխատանքը, որը կատարել ենք մենք, որպեսզի օգնենք առավել տուժածներին սկսել առողջանալու գործընթացն ու շարժվել դեպի լավագույն ժամանակները»,-նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:04
Сотрудник полиции, применивший насилие в отношении журналиста, отстранен от службы, сообщает пресс-служба МВД.
-
2025-06-16 13:01
Правительство Израиля недооценило способность иранского руководства осуществить перегруппировку после гибели высокопоставленных военных республики. Об этом заявил в интервью телекомпании CNN вице-президент Института ответственного государственного управления Куинси Трита Парси.
-
2025-06-16 12:56
В Ереване проходит обсуждение, посвященное проблемам в отношениях государства и церкви. Напомним, что речь идет о ситуации, создавшейся в связи с многочисленными нападками премьер-министра РА Никола Пашиняна на ААЦ в целом и Католикоса всех армян Гарегина Второго лично. В обсуждении участвуют юристы и представители ААЦ.
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.