Последние новости

Արոնյանը.՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի եզրափակչի 2-րդ օրը 2-0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող։

Հիշեցնենք, որ նախորդ օրը նա մրցակցին հաղթել էր 2,5:1,5 հաշվով, ու այսօր բավական էր 2 հաղթանակը 4 հնարավորից։

Մրցաշարն անցկացվում էր երկու փուլով։ Առաջինում անցկացվեց շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները որոշեցին հաղթողին նոկաուտ համակարգով:

Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական ռապիդ, թայ-բրեյք, 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում՝ «արմագեդոն»:

Մրցանակային ֆոնդը 100000 դոլար է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ