Последние новости

ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել է նախագահի կայքում։

Ըստ այդմ` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին շնորհվել գեներալ-մայորի կոչում, իսկ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին` գեներալ-մայորի կոչում, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ