Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
85–ամյա Սաշուր Քալաշյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ. աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: