Ադրբեջանը փորձել է Մեծ Բրիտանիայի թագուհուն հանցակից դարձնել «Ղարաբաղում իր հաղթանակին»
Ադրբեջանը դիմում է իր շահերն առաջ մղելու և նպատակներին հասնելու թեկուզ ոչ նոր, բայց բավական հետաքրքիր տեխնիկայի, պատկերավոր արտահայտված՝ պարային ահաբեկչության։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Վինձորի թագավորական հեծելազորային շոուում» «Խարի Բյուլբյուլ» կոմպոզիցիայի ցուցադրությունը՝ նվիրված Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակին։
«Բանն այն է, որ եթե ինչ-որ տեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, պարեր, երգեր, այդ սոուսի ներքո պաշտոնական Բաքուն փորձում է «կերակրել» հանդիսատեսներին հատուկ թխված ուտելիքով, այսինքն՝ օգտագործել միջոցառումը որպես աշխարհաքաղաքական մի ինչ-որ զենք։ Մեծ Բրիտանիայի թագուհին այցելել է անվնաս միջոցառման՝ ձիերով շոուի, բայց արդյունքում հեծելապարային միջոցառումը ստացվել է ահաբեկչական բնույթի։ Բոլորին է հայտնի թագավորական ընտանիքի թուլությունը ձիերի հանդեպ, միապետական ընտանիքը ամենամեծ հավաքածուն ունի։ Ի դեպ, ղարաբաղյան նժույգ է նվիրվել թագավորական ընտանիքին 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին։
Ձիերի հանդեպ թագավորական ընտանիքի սերն օգտագործելով՝ Ադրբեջանը միջոցառմանը հաղորդում է այնպիսի բնույթ, որն այնտեղ չպետք է լիներ։ Ստացվում է, որ կամա թե ակամա Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ցանկանում էր պարզապես դիտել ձիերով շոուն, դարձավ Ադրբեջանի «մեղսակիցը»։ Անտեղյակների համար սա կարող է արդարացի հարց առաջ բերել. նշանակո՞ւմ է արդյոք սա, որ թագուհին այցելել է միջոցառում՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու Ադրբեջանին։ Համարո՞ւմ է արդյոք Բրիտանիան մեզ թշնամի, և եթե այո, ապա ինչո՞ւ։ Ստացվում է հենց Լոնդոնի համար բավական տհաճ իրավիճակ. ադրբեջանցիները փորձում են հանցակից դարձնել իրենց այսպես կոչված «հաղթանակին» այլ երկրներին, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային և հենց թագուհուն։
Այս ոչ գեղեցիկ պատմությունից եզրակացությունը հետևյալն է. նման պարային ահաբեկչությանն այսուհետ տարբեր երկրների ներկայացուցիչները և ղեկավարները պետք է ավելի սևեռուն ուշադրություն հատկացնեն։ Լավ չէ, երբ նման սոուսի ներքո լուծվում են աշխարհաքաղաքական խնդիրներ բավական տհաճ կերպով այն երկրների համար, որոնց տարածքում դա արվում է»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.