Последние новости

Թբիլիսիում գեյ-շքերթի հակառակորդները ներխուժել են ակցիայի կազմակերպիչների գրասենյակ

Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված գեյ-շքերթի հակառակորդները ներխուժել են ակցիայի կազմակերպիչների գրասենյակ, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի մարդիկ փողոցից բարձրացել պատշգամբ, պոկել ԼԳԲՏ դրոշները, իսկ հետո մտել շինություն։

Թբիլիսիի կենտրոնում հավաքվել է մի քանի հազար մարդ, որոնք մտադիր են թույլ չտալ, որ ԼԳԲՏ երթ տեղի ունենա։ Նրանք հարձակվել են լրագրողների վրա՝ մեղադրելով նրանց սեռական փոքրամասնությունների գաղափարների քարոզչության մեջ։ Բացի այդ, ցուցարարները մի քանի վրան են քանդել, որոնք տեղադրել էին ընդդիմադիրները անցած տարվա նոյեմբերին խորհրդարանի մոտ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով կառավարության նիստում, գեյ-շքերթի կազմակերպիչներին կոչ է արել հրաժարվել իրենց պլաններից, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ