Последние новости

Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը

Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2021 թվականի հունիսին ուղևորահոսքը կազմել է 200534 մարդ:

Այս տարի հունիսին «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը կազմել է 185736 մարդ:

«Շիրակ»-ում՝ 14798 մարդ:

Այս տարի հունիսին օդային ճանապարհով ժամանածների թիվը կազմել է 355952:

Իսկ մեկնողների թիվը՝ 416054:

2021 թվականի անցած 5 ամսում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 246727:

2021 թվականի անցած 5 ամսում մեկնածների թիվը կազմել է 324731:

Ստացվում է, որ 6 ամսում ժամանածների թիվը կազմել է 602679, իսկ մեկնածների թիվը՝ 740785:

Այդպիսով, Հայաստանից օդային ճանապարհով մեկնածների թիվը 6 ամսում 138106-ով շատ է, քան ժամանածների թիվը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ