Սոչիով հոսող գրեթե բոլոր գետերը դուրս են եկել ափերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սոչիով հոսող գրեթե բոլոր գետերը վատ եղանակի պատճառով դուրս են եկել ափերից: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ոչ թե որոշ գետեր են դուրս եկել ափերից, այլ՝ գրեթե բոլոր գետերը, որոնք հոսում են Սոչիով: Դրանք Ադլերի և Խոստայի շրջաններում են: Մացեստա, Խոստա, Կուդեպստա, Խորոտա, Պսոու, Մզիմտա գերերը: Բոլոր գետերը դուրս են եկել ափերից»,- ասել է Կոնդրատևը:
Նա նշել է, որ Սոչիի Խոստայի շրջանում ավելի քան 40 տնային տնտեսություն է հեղեղվել անցած տեղումների պատճառով: Նահանգապետը նշել է նաև, որ առաջիկա օրերին քաղաքում կվերականգնեն առողջարանային վնասված ենթակառուցվածքը:
Հուլիսի 4-ից Սոչիում տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ են դիտարկվում: Ադլերի շրջանում ծառն ընկել է մարդկանց վրա, մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են, ընդհանուր առմամբ քամին տապալել է մի քանի տասնյակ ծառեր, յոթ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության:
Մեկ օրվա ընթացքում Սոչիում տեղումների ամսական նորմա է տեղացել, մի շարք գետերում ջրի մակարդակը բարձրացել է կրիտիկական մակարդակի, վնասվել է լողափի ենթակառուցվածքը, մի քանի պանսիոնատներ և հյուրանոցներ, որոշ փողոցներ հեղեղվել են: Լողափերը փակ են, լողալն արգելվում է, էքսկուրսիաները չեղյալ են հայտարարվել: Բնակիչներին խնդրում են պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ տարհանման դեպքի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.