Последние новости

Երևանից Վիեննա և հակառակ ուղղությամբ հնարավոր է թռչել

«Զվարթնոց» օդնավակայանն իր Facebook–ի էջի միջոցով տեղեկացնում է, որ Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի։

«Թռիչքները կմեկնարկեն սույն թվականի հուլիսի 7-ից։ Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ