Բաքվում «դատավարությունների» արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից
Բաքվում ընթացող դատական ֆարսը հայ գերիների նկատմամբ կոչված է «ապացուցելու» Հայաստանի վերաբերյալ ադրբեջանական թեզիսները։ Այս մասին ասել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում պահվող գերիների խնդիրների քննարկման ժամանակ։
«Գործողությունները բավական պարզունակ են։ Եթե ավագ սերնդի մարդը կարող է տարիքի բերումով լինել առաջին պատերազմի մասնակից, նշանակում է՝ լավ սուբյեկտ է սուտ պատմությունների համար։ Միաժամանակ դրանք ինչ-որ «ապացույցներ» են, որոնք Ադրբեջանն անպայման կփորձի ներկայացնել միջազգային գործընկերներին։ Դրանով իսկ իջեցնել Հայաստանի հեղինակությունն ու բարձրացնել իրենը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կատարած բազմաթիվ հանցագործությունների մասին փաստերի քանակությունը՝ Բաքուն կփորձի հավասարության նշան դնել»,- նշել է իրավաբանը։
Սահակյանն ընդգծել է, որ դատավարություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով։ Դատավարություններին նախորդել են իշխանությունների քաղաքական հայտարարությունները, այժմ դատարանները պարզապես սպասարկում են այդ ցանկությունները։ «Իրավունքների բազմաթիվ խախտումներ։ Գերիները տալիս են ցուցմունքներ կյանքի սպառնալիքի ներքո։ Նման «դատավարությունների» արդյունքները չեն կարող ընդունվել միջազգային հանրության կողմից։ ՄԻԵԴ դատավարությունները կտան նման դատերի օրինականության պատասխանը»,- հավաստիացրել է Սահակյանը։
Գերիներին որպես «դիվերսանտներ» որակելու փորձերի առնչությամբ իրավաբանը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական բանակը կանգնած էր Խծաբերդ, Հին թաղեր գյուղերում, նրանց սահմանի խախտում վերագրելը պարզապես անհեթեթ է։ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է ահաբեկել հայ զինվորականներին, կարծում է Սահակյանը։
Վերջին դատավարությունները ցույց տվեցին, որ գերիներն ավելի շուտ պատանդներ են. Բաքվուն նրանց պահում է պահանջներ ներկայացնելու և սակարկելու համար, փաստել է Սահակյանը։ Նա ընդգծել է, որ չնայած Բաքվի ծավալուն հանցագործությունների մասին տվյալներին՝ միջազգային հանրության արձագանքը բավարար չէ. չկան համապատասխան պատժամիջոցներ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի նկատմամբ։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փաստել է, որ Հայաստանը երկու հայց է ներկայացրել՝ Ադրբեջանի դեմ (փետրվարի 1-ին) և Թուրքիայի դեմ (մայիսի 9-ին), տեղեկացնում է News.am-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.