Դավիթ Բաբայան․ Ադրբեջանի իրականացրած մշակութային վանդալիզմը դարձել է գրեթե անվերահսկելի
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ադրբեջանցիների օկուպացրած տարածքներում հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ ցուցաբերվող վանդալիզմի դրսևորումներին։
Դավիթ Բաբայանի պնդմամբ` Ադրբեջանի կողմից հայոց պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն և այդ ցեղասպան քաղաքականությունը սկսվել է վաղուց։ Նա վկայակոչեց Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և շեշտեց, որ յոթանասուն տարվա ընթացքում գրեթե ոչնչացվել է հայոց մշակութային ժառանգությունը Նախիջևանում։
«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականությունը կրում է շարունակական բնույթ, որևէ բան այդ առումով չի փոխվել։ Ղարաբաղյան շարժման մեկնարկից և Ադրբեջանի անկախացումից հետո այդ գործընթացը դարձել է գրեթե անվերահսկելի։ Եթե նախկինում խորհրդային իշխանությունը գոնե զսպում էր` թույլ չտալով, որ մշակութային ցեղասպանությունը կրի մասսայական բնույթ, ապա հիմա որևէ զսպող մեխանիզմ գոյություն չունի։ Միջազգային հանրությունը գրեթե պասիվ է, եթե ոչ անտարբեր։ Միջազգային կառույցները որևէ հնարավորություն չունեն ազդելու նշված գործընթացի վրա»,– Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարարը։
Բաբայանի կարծիքով` մշակութային ցեղասպանությունն իրականացվում է երկու ճանապարհով, առաջին` պարզապես ոչնչացվում է ժառանգությունը, և երկրորդ` ազգային պատկանելությունը փոխելու փորձ է արվում։ Նրա խոսքով` օրինակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ներսում ամեն ինչ փոխվել է, դրսից իրականացվում են ինչ–որ աշխատանքներ, վաղն ասելու են, թե դա աղվանական կոթող է կամ այլ եկեղեցի։
«Արցախի Հանրապետության հնարավորությունները հակազդելու առումով խիստ սահմանափակ են։ Եթե միջազգային հանրությունը չի կարողանում որևէ բան անել, մենք ի՞նչ պետք է անենք։ Բայցևայնպես անհրաժեշտ է իրազեկել այդ մասին և Հայաստանի ու սփյուռքի, գործընկեր երկրների ու միջազգային կառույցների համատեղ ջանքերով պայքարել դրա դեմ, որովհետև տվյալ ցեղասպան քաղաքականությունն ուղղված է առհասարակ մշակույթի, քաղաքակրթության դեմ»,–նշեց նա։
Բաբայանը հիշեցրեց, որ Արցախի արտգործնախարարությունը բազմաթիվ նամակներ է գրել, և վստահեցրեց` գերատեսչությունը շարունակելու է իրազեկման գործընթացը տարբեր ատյաններում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.
-
2025-06-16 19:47
Израильский удар по больнице в западном иранском городе Керманшах является нарушением международного права и военным преступлением. Как передает Арменпресс, об этом сообщил представитель МИД Ирана Эсмаил Багаи на платформе социальных сетей X.
-
2025-06-16 19:43
В Анкаре состоялась встреча заместителей министров иностранных дел Армении и Турции Ваана Костаняна и Беррис Экинджи.