Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Խոր ցավով տեղեկացա հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում իր մեծագույն ներդրումն ունեցած՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:
Հատկապես Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ՝ հպարտության և ոգևորության բազում անկրկնելի պահեր պարգևելով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ միլիոնավոր երաժշտասերների` աշխարհի տարբեր ծայրերում:
Ես ևս ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի կյանքի օրոք վայելելու նրա բարձրարվեստ կատարումները և պետության կողմից գնահատելու անվանի երաժշտի ու կոմպոզիտորի մեծ վաստակը:
Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Գասպարյանների ընտանիքին, Ջիվան Գասպարյանի արվեստի միլիոնավոր երկրպագուներին և մեր ամբողջ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»,- նշվում է ցավակցական հեռագրում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.