Последние новости

Վարանդայի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։

Ադրբեջանի տիրապետության տակ անցած արցախյան տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1596 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ