Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստին
Սահմանադրական դատարանը հուլիսի 4–ի աշխատակարգային նիստում քննել և մերժել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստին դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Որպեսզի ՍԴ աշխատակարգային նիստում քննարկվեր դատավոր Վահե Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, այն պետք է հայտներ ՍԴ դատավորներից մեկը, ինչն էլ տեղի է ունեցել, սակայն միջնորդությունը մերժվել է»,– ասաց Թովմասյանը՝ չնշելով, թե որ դատավորն է եղել միջնորդություն ներկայացնողը։
Նշենք, որ տեղեկություններ կան՝ ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նաև Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին։ ՍԴ մամուլի քարտուղարը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը, ընդգծելով միայն, որ հուլիսի 4–ի աշխատակարգային նիստում քննվել և մերժվել են մեկից ավելի ներկայացված միջնորդություններ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Դաշինքը վիճարկում է ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունն ու օրինականությունը, ինչպես նաև որոշման հիմքում դրված փաստական տվյալները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.