Ոստիկանության ծառայողները վերջին հինգ ամսում 3.7 մլրդ դրամի պարգևավճար են ստացել
Հետպատերազմյան ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում պետական համակարգի ծառայողների պարգևատրումները շարունակվում են։ News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար՝ ամսական միջինը մոտ 700 մլն դրամ։ Ոստիկանությունից սակայն չեն նշել, թե նշված ժամանակահատվածում քանի ծառայող է պարգևատրվել՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման։
Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը։
Պատերազմից և Արցախի մեծ մասի կորստից հետո անվտանգային լուրջ մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար, հավանաբար առաջնահերթ է պետական ծառայողների պարգևատրումը, քան սահմանապահ ենթակառուցվածքների ամրացումը։
Նշենք, որ 2020 թվականի ընթացքում պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները ստացել են շուրջ 9.4 մլրդ դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:09
Кандидат исторических наук, бывший депутат Национального собрания Мигран Акопян опубликовал статью под заголовком «Кто на самом деле живёт «на 50% лучше», в которой жестко критикует заявление премьер-министра о повышении уровня жизни в Армении.
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.