Ի՞նչ հարցով է Փաշինյանը գնում Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց՝ անվտանգության կոնտեքստում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումների օրակարգում են նաև 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։
«Բնականաբար քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ քննարկվելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և հնարավոր համագործակցության հարցերը։ Ընդհանուր առմամբ, քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է՝ անվտանգայինից մինչև առևտրատնտեսական։
Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ Հայաստանը մտել է հետընտրական կայունության փուլ։ Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հարցեր հնարավոր չէր քննարկել, սակայն ներկա իշխանություններն ունեն հինգ տարի ժամանակ հարցերն ավելի երկարաժամկետ քննարկելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 20:00
Американская делегация покинула генконсульство России в Стамбуле после переговоров, передает РИА Новости.
-
2025-04-10 19:58
Ни одна оппозиционная политическая сила в одиночку не сможет добиться смены власти. Об этом заявил депутат от Республиканской партии Армении (РПА) Артак Закарян.
-
2025-04-10 19:57
В 2024 году в Вооруженных силах Армении зафиксировано 40 смертей. Об этом говорится в отчете Ванадзорского отделения Хельсинкской Гражданской Ассамблеи.
-
2025-04-10 19:56
Обстановка в регионе может создать условия для развязывания Азербайджаном агрессии против Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший министр иностранных дел Арцаха Карен Мирзоян.