Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների ու նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրես» պետական լրատվական գործակալությունը։
«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում է, որ կատարել են պարտավորությունները»,– ասել է նա` հավելելով, որ հանձնարարել ԱԱԾ-ին հետևել ու ճշտել, թե ինչով են զբաղված դպրոցի ու մանկապարտեզների տնօրենները, բուժհիմնարկների գլխավոր բժիշկները, նրանց ընտանիքների անդամները, որտեղ են եղել պատերազմի ընթացքում, ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը։
Նա նաև հանձնարարել է, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները չօգտվեն պետական աջակցության ծրագրերից։
«Համապատասխան ցուցակները տրամադրում է պաշտպանության նախարարությունը, մասնագետները ստուգում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,– ասել է Հարությունյանը։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասներին, խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ԱՀ քաղաքացիներից արդեն ստացվել են 2430 դիմումներ, որոնցից 1348-ը մուտքագրվել են էլեկտրոնային համակարգ։ Դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում շարունակվում է։
Հաշվարկված նյութական վնասի չափը կազմում է 3 մլրդ 47 մլն դրամ։
Հարությունյանը նաև հայտարարել է, որ նյութական կորուստների մասին քաղաքացիներին կեղծ տեղեկանք տրամադրող համայնքների ղեկավարները ևս զրկվելու են պետական աջակցությունից։ Խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).