Последние новости

Պեսկով. Պուտինը և Փաշինյանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու

Փաստաթղթերի ստորագրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով չի նախատեսվում, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ղարաբաղը կքննարկվի, ռուս զինվորականների հարցը, որոնք այնտեղ են տեղակայված, երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ