Առուշ Առուշանյան. Քաղաքացիներին ասում են՝ Առուշի վրա ցուցմունք գրեն, թե չէ կդատեն իրենց
Դա կեղծիք է, նման բան գոյություն չունի և չի էլ կարող տեղի ունենալ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Քարահունջի համայնքապետին առաջադրված մեղադրանքին։
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Քարահունջի համայնքապետի խափանման միջոցի ընտրության հարցը։ Դատարանի բակում են գտնվում սյունցիները։
Առուշ Առուշանյանը նշեց, որ այս ընթացքում հարյուրավոր քաղաքացիների ոստիկանություն են տանում, ինչը բանսարկություն է։
«Մարդկանց գիշերն ուշ ժամի մի քանի անգամ տարել են ոստիկանություն, ստիպել ու ճնշել, որ եթե ցուցմունք, իրենց կդատեն, բայց այստեղ ոչ մի բան չկա։ Մենք սկզբունքրեն էլ երբեք մեզ թույլ չենք տա թե՛ աշխատողներին, թե՛ որևիցե քաղաքացու կաշառք տալ ու պահանջել, որ մեզ քվեարկեն։ Սա դեմ է մեր թիմի սկզբունքներին, և նման բան գոյություն չունի։ Հերթական բանսարկություններն են, որ տեղի են ունենում։ Մեր քաղաքացիներին ասում են, որ գրեն Առուշի վրա կամ էլ իրենց կդատեն։ Կան մարդիկ, որ վախի մթնոլորտում գուցե որոշակի քայլերի գնան»,-ասաց Գորիսի քաղաքապետը։
Դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքում միջանցքի հետ կապված շինարարություն է նախագծվում և իրեն փորձում են չեզոքացնել, որ չխոչընդոտի այդ աշխատանքներին, Առուշ Առուշանյանն ասաց, որ ինքն էլ է հակված այդ տարբերակին, որ խնդիրն այստեղ իրենց դատելն է։
«Պատրաստ եմ դատվել միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն ոստիկանություն, վախեցնեն։ Եթե խնդիրն ինձ հետ է կապված, պատրաստ եմ հենց այսօր էլ։ Մեկ է իմ սկզբունքները չեն փոխվելու, իմ կարծիքը հստակ է։ Եթե պետք է քաղաքական հետապնդում լինի և տանեն դատեն, թող դատեն։ Քանի որ գիտեն, որ խոչընդոտելու ենք և չենք թողնելու միջանցքի հետ կապված նման բան տեղի ունենա, ուզում են մեզ ձրբակալեն, որ կարողանան հեշտ լուծում տալ»,-ասաց Գորիսի քաղաքապետը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».