Կոպիրկինը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որ թեմաներ են լինելու ուշադրության կենտրոնում:
«Քննարկվելու է այն, ինչն անհրաժեշտ կհամարեն քննարկել առաջնորդները։ Բայց, բնականաբար, կքննարկվի նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ներկա իրադրությունը։ Կլինի նաև կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության դինամիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա պահպանման շուրջ», - ասել է ռուս դիվանագետը:
Կողմերը, ըստ Կոպիրկինի, կխոսեն հարաբերությունների հետագա խորացման մասին՝ հաշվի առնելով ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը։
ՀՀ–ն ու Ռուսաստանը հաջորդ տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:
Առաջնորդներն ամենայն հավանականությամբ կքննարկեն, թե ինչպես ըստ արժանվույն և համապատասխան մակարդակով նշեն այդ իրադարձությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.