Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «հաշվել» է նաև Ստեփանակերտը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկիրը տնտեսական շրջանների բաժանելու մասին։ Դրանց կազմում են նաև Արցախի այն տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ:
Ադրբեջանի նոր բաժանումը, ըստ Ազերթաջի, կապված է «նշված տարածքների հավասար զարգացման ապահովման հետ՝ դրանց հարուստ տնտեսական ներուժի, բնական ռեսուրսների և զբոսաշրջային լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ»:
Նշենք, որ ընդամենը 14 շրջան է լինելու։
Մասնավորապես՝ այսպես կոչված Ղարաբաղյան տնտեսական շրջան են մտել Աղդամի (Ակնա), Շուշիի, Ֆիզուլիի (Հադրութի), Թարթառի, Խոջավենդի (Մարտունու), Խոջալուի (Իվանյան), Աղջաբեդի և Բարդինի շրջանները և նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը։
Այսպես կոչված արևելազանգեզուրյան շրջան են մտել Ջաբրայիլի (ԼՂՀ–ի Հադրութի շրջան), Քելբաջարի (Շահումյանի շրջանի մի մասը), Կուբաթլուի, Լաչինի և Զանգելանի շրջանները (Քաշաթաղի շրջան), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.