Փաշինյանն ու Պուտինը համապատասխանեցնում են անվտանգության հարցերի լուծման ժամանակացույցը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Բացելով հանդիպման հրապարակային մասը՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար», - ասել է Պուտինը:
«Դժվար, սուր, շատ զգայուն խնդիրները կարող են լուծվել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության դեպքում: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Դուք այն ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Դա շատ կարևոր է: Իրականում ամենակարևորն է: Երկրի համար այսպիսի դժվար պահերին, հավանաբար, դա ընդհանրապես հետագա զարգացման կարևորագույն պայմանն է: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ: Հուսով եմ, որ այսօր կկարողանանք աշխատանքային ճաշի ժամանակ պաշտոնական և ոչ պաշտոնական կերպով զրուցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերջերս այնքան մանրամասն քննարկել ենք և որոնք լուծում են պահանջում», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Ցավակցություն հայտնելով Կամչատկայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա այս տարի արդեն երրորդ հանդիպումն է Մոսկվայում, և դա, իր կարծիքով, արտահայտում է երկրների միջև հարաբերությունների դինամիկան:
«Ցավոք, վերջին շրջանում հաճախացել են անվտանգության հետ կապված շատ հարցեր: Իրավիճակը մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն չէ: Բոլորը գիտեն 44-օրյա պատերազմում հրադադարի ռեժիմի հասնելու ձեր անձնական ջանքերը և Ռուսաստանի Դաշնության ջանքերը: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ կան անհանգստության ու անկայունության օջախներ: Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ տեսակետներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը դեռ շատ կայուն չէ: Այս մասին մենք բազմիցս խոսել ենք: Ցավոք, այստեղ նույնպես երկու ամիս է մշտական անհանգստության օջախ կա: Հուսով եմ՝ այս առիթով այսօր կհաջողվի «համապատասխանեցնել ժամանակը»: Ռազմագերիների հարցը ամբողջությամբ լուծված չէ: Չնայած այստեղ, բարեբախտաբար, լավ լուրեր կան: Մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Այստեղ ևս ուզում եմ ընդգծել ձեր անձնական դերը: Հունիսի 24-ին կայացած հեռախոսազրույցում մենք քննարկեցինք այս թեման: Մեկ շաբաթ անց 15 հայրենակիցներ վերադարձան հայրենիք: Տնտեսության ոլորտում կան մի քանի լավ նորություններ: 2019-ին Երևանում մենք քննարկեցինք ՀԿԵ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Հայաստանում արագորեն ընթանում է երկաթուղային գնացքների նորացումը, ներդրումային մեծ ծրագիր է իրականացվում: Ընթացիկ տարում աճում են արտահանումները դեպի Ռուսաստան՝ քովիդային տարվանից հետո: Ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Սպուտնիկ» պատվաստանյութի առաքմանը աջակցության համար: Մենք ստացել ենք ավելի քան 100 000 դեղաչափ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավականին լավ է: Այս ֆոնին սկսվում է ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,- ասել է Փաշինյանը:
«Խորհրդատվությունները գերատեսչությունների միջև նորմալ են ընթանում»,- նկատել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).