1941 թ․ զոհված հայի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար
Գտնվել են 1941 թվականի հուլիսին Պոլեսիեում զոհված հայի հարազատները, իսկ զինվորի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար, հայտնել է AnalitikaUA.net-ը:
Ժիտոմիրի մարզի Չեռվոնոարմեյսկի շրջանում 2019 թվականի հոկտեմբերի 26-ին «Պատմա-հայրենասիրական «Որոնում» միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստները անծանոթ զինվորի աճյուն են հայտնաբերել, որի մոտ մեդալիոն է գտնվել:
Փորձագետները կարողացել են վերծանել զոհվածի տվյալները. պարզվում է՝ հայազգի Բոլշևան Ավետիքի Դավթյանի աճյունն է:
«Որոնում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Բարանովսկին հայտնել է, որ զոհված հերոսի հարազատների որոնումը բավականին երկար է շարունակվել, և երկար ժամանակ լուծվել է նաև զինվորի աճյունի փոխանցման խնդիրը, ինչը նոր է միայն հնարավոր դարձել:
Կիևում տեղի է ունեցել ԲԳԿՀ զինվորի աճյունի փոխանցումը Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին:
Միևնույն ժամանակ, հետազոտողները շարունակում են որոնումները: Ամառային հորդառատ անձրևների պատճառով հիմնականում անցկացվում են արխիվային որոնումներ, աշխատանքներ են իրականացվում հայտնաբերված մեդալիոնների հետ և մահացածների աճյունների փոխանցվում են նրանց հարազատներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.