Последние новости

Ադրբեջանում ահաբեկչության կազմակերպման կեղծ մեղադրանքով դատում են Ռուսաստանի քաղաքացու

Ադրբեջանում դատում են Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին ահաբեկչության կազմակերպման կեղծ մեղադրանքով։

Դուբակովը ենթադրաբար էթնիկ հայ է, ինչն էլ նրա ձերբակալության և ծանր մեղադրանք հարուցելու պատճառ է հանդիսացել։ Նման պատմությունները բազմաթիվ են։ Բոլորը շատ լավ հիշում են Ռուսաստանի հայկական ծագմամբ քաղաքացի Մարատ Ուելդանովի դեպքը, որը քիչ էր մնում վերածվեր ահավոր ողբերգության։ Դրսում սննդի կազմակերպմամբ զբաղվող ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակիցները 2016թ. ամռանը նրան գործուղել էին Բաքու՝ «Formula-1»-ի էտապի, որտեղ հասնելուց հետո նա կապի դուրս չի եկել։ Նա մեղադրվում էր խոշոր չափի թմրանյութերի, հոգեմետ դեղերի կամ պրեկուրսորների ապօրինի պատրաստման, արտադրման, ձեռքբերման, պահելու, տեղափոխելու, վերաուղարկելու կամ սպառման մեջ։ 2017թ. ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանով-Գալստյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման։ Միայն մոտ երեք տարի անց Ադրբեջանի իշխանությունները համաձայնեցին Մարատ Ուելդանովին հանձնել ՌԴ-ին։

Նման պատկեր, միայն թե շատ ավելի ծանր մեղադրանքով, ուրվագծվում է Դուբակովի գործում։ Բաքվում արդեն դատն ընթանում է։ Ընդ որում՝ Դուբակովի ձերբակալության մասին հանրությանը հայտնի է դարձել միայն դատն սկսվելուց հետո։ Մեղադրանքի համաձայն՝ Էդուարդ Դուբակովը քանիցս կատարել է ապօրինի այցելություններ Ադրբեջանի զավթված տարածքներ, որտեղ մասնակցել է զորավարժությունների։ Այս տարվա հունվարի 14-ին նա մեկնել է Բաքու՝ ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով։ Նույն օրը կալանավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ափամերձ ճեմուղու տարածքում։ Որպես վկա գործով անցնում է «անցորդ», որը տեսել է Դուբակովի ձերբակալման պահը ճեմուղում։ «Վկայի» այս ցուցմունքները պերճախոս կերպով խոսում են գործի շինծու լինելու ցածր մակարդակի մասին։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաձայն քննչական նյութերի, Էդուարդ Դուբակովը բազմիցս Ռուսաստանից եկել է Հայաստան, որտեղից այնուհետև ուղևորվել է Ղարաբաղ։ Էդուարդ Դուբակովի հեռախոսի զննման ժամանակ հայտնաբերվել է գրագրություն ոմն օգտատիրոջ հետ, որը գրանցված է որպես «արցախցի»։ Դուբակովին մեղսագրվում է Վովա Վարդանովի կազմավորած «Լեռնահրաձգային պահուստի գումարտակին» («VoMa գումարտակ») մասնակցության մեղք։ Բաքու Դուբակովն իբր եկել է հունվարի 14-ին։ Եվ ցուցմունքներում խոսք անգամ չկա «ահաբեկչության» պատրաստման մասին։ Ընդ որում՝ Դուբակովը ցուցմունքներից հրաժարվել է։ Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին։

Թե ինչ ճնշման տակ է Դուբակովը «խոստովանական ցուցմունքներ» տվել՝ կարելի է կռահել։ Ադրբեջանական գերությունից վերադարձածները վկայում են դաժան ծեծի, ֆիզիկական և հոգեբանական կտտանքների մասին։ Դուբակովի պարագայում ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են օգտագործել քաղաքացիությունը որպես Ռուսաստանի վրա ճնշման լծակ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ